«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը խոսել է թիմակից Լիոնել Մեսսիի և «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին.
«Մեսսիի հետ խաղալը զարմանալի է, դա իսկապես ինչ-որ առանձնահատուկ բան է, չէ՞ որ նա պատմության լավագույն ֆուտբոլիստն է: Յուրաքանչյուր ժամանակ եղել են առանձնահատուկ ֆուտբոլիստներ: Հավանաբար, նա լավագույնն է վերջին 15 տարում: Եվ, իմ կարծիքով, նա բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է:
Հիանալի էր վերջին 6 տարում նրա հետ հանդես գալը:
Իհարկե, ես կցանկանայի խաղալ Ռոնալդուի հետ, չէ՞ որ նա ևս գլխավոր ֆուտբոլիստներից է պատմության մեջ: Ինձ դուր է գալիս նրա խաղին հետևելը, այն ամենին, ինչ նա անում է «Յուվենտուսում»: Նրան բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկն եմ համարում»,- Ռակիտիչի խոսքերն է փոխանցում Bleacher Report-ը:
Խորվաթ ֆուտբոլիստը նաև նշել է, որ կցանկանար միևնույն թիմում լինել իր ընկերոջ՝ ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հետ:
Ռակիտիչը 2014 թվականից է հանդես գալիս «Բարսելոնայում»: Ավելի վաղ հաղորդվում էր, որ կատալոնացիները ցանկանում են վաճառել 31-ամյա կիսապաշտպանին: