Հուլիսի 24-ից 31-ը Սլովակիայի Բանսկա Բիստրիցա քաղաքում կայանալիք Եվրոպական Պատանեկան Օլիմպիական Փառատոնին մասնակցելու են նաև հայ մարմնամարզիկները մարզիչներ Սերոբ Սողոմոնյանի և Քնարիկ Բրսոյանի գլխավորությամբ:
Մրցավայր կմեկնեն մարզիկներ Էրիկ Բաղդասարյանը, Ռոբերտ Գյուլումյանը և Մարիետա Բուչախչյանը:
Մրցաշարը սպասարկելու են միջազգային կարգի մրցավարներ Արթուր Գյուրջինյանը և Աստղիկ Բաբայանը: