ՌՊԼ առաջին տուրում «Կրասնոդարն» ընդունել էր առաջնության նորեկ Վորոնեժի «Ֆակելին»։
Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։
Առաջին կեսի ավարտից 5 րոպե առաջ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը տուգանայինից կատարած հարվածով առաջ է մղել տանտերերին՝ հաշիվը դարձնելով 2-1:
WhoScored պորտալի կողմից հայ ֆուտբոլիստը ճանաչվել է այս հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։