Հա կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը պայմանագիր է կնքել Մոսկվայի «Տորպեդոյի» հետ։
Այս մասին հայտնում է ՌՊԼ-ի նորեկ ակումբի մամուլի ծառայությունը։
27-ամյա Սիմոնյանը «Տորպեդոյում» հանդես կգա մինչև 2023 թվականի ամառ։ Նա ընտրել է 23 համարի մարզաշապիկը։
Ֆուտբոլիստի նախորդ ակումբը եղել է Աստրախանի «Վոլգարը»։ Սիմոնյանը Հայաստանի հավաքականի կազմում 10 հանդիպում է անցկացրել։
























































