ՀՀ լողափնյա վոլեյբոլի Մ20 տարեկան տղաների հավաքական թիմը Թուրքիայի Իզմիր քաղաքում մասնակցում է Եվրոպայի լողափնյա վոլեյբոլի Մ20 տարեկան տղաների առաջնությանը:
Մեր տղաներն այսօր որակավորման փուլի առաջին խաղում մրցել են Կոսովոյի հավաքականի հետ և 2:1 հաշվով հաղթանակ են տարել:
Երկրորդ որակավորման հանդիպումը ևս տեղի կունենա այսօր:
Մրցակից թիմը դեռ հայտնի չէ: