Իրանի ֆուտբոլի ֆեդերացիան երկրի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում դիտարկել է Օլե Գունար Սուլշերի թեկնածությունը։
Ինչպես հայտնում է Foot Mercato-ն, նորվեգացի մասնագետը ֆավորիտ էր Իրանի հավաքականը գլխավորելու համար, սակայն մարզիչն ինքն այլ առաջնահերթություններ ունի։
49-ամյա նորվեգացին 2021 թվականի նոյեմբերին լքել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնը, որի հետ աշխատում էր 2018 թվականից։
Նախկինում նա մարզել է նաև «Մոլդեն» ու «Քարդիֆը»։