Կանանց Եվրոպայի 2022 թվականի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի խաղում Գերմանիայի հավաքականը հանդիպեց Իսպանիայի ընտրանու հետ։ Խաղն անցկացվել է Բրենտֆորդի (Անգլիա) մարզադաշտում և ավարտվել գերմանացի ֆուտբոլիստների հաղթանակով՝ 2։0 հաշվով։
Հանդիպման 3-րդ րոպեին Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Կլարա Բյուլը բացեց խաղի հաշիվը։ Հանդիպման 36-րդ րոպեին Ալեքսանդրա Պոպը երկրորդ գնդակն ուղարկեց Իսպանիայի հավաքականի դարպասը։
Գերմանիայի կանանց հավաքականը վաստակեց վեց միավոր և զբաղեցնում է առաջին տեղը B խմբի մրցաշարային աղյուսակում: Գերմանիայի հավաքականը անհասանելի դարձավ մրցակիցների համար և դուրս եկավ մրցաշարի 1/4 եզրափակիչ: Երկրորդ տեղում Իսպանիան (3) է։ B խմբում Գերմանիայի և Իսպանիայի հավաքականների մրցակիցներն են Դանիայի (3) և Ֆինլանդիայի (0) հավաքականները։ Վերջիններիս հանդիպումն ավարտվեց դանիացիների հաղթանակով՝ 1-0 հաշվով։
Ավելի վաղ 1/4 եզրափակչի ուղեգիր էր ձեռք բերել նաև Անգլիան։ Կանանց Եվրոպայի 2022 թվականի առաջնությունը կտևի մինչև հուլիսի 31-ը։ Եզրափակիչ հանդիպումը կկայանա Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում։