Միջազգային Օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) փոխնախագահ Քրեյգ Ռիդին ասել է, որ ռուս և բելառուս մարզիկները, ամենայն հավանականությամբ, չեն կարողանա մասնակցել 2024 թվականին Փարիզում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերին։
Նա նշել է, որ Ռուսաստանի և Բելառուսի մարզիկների մեծ մասը չի կարող մասնակցել 2024 թվականի Օլիմպիական խաղերի ընտրական տեղեր առաջարկող մրցումներին։
«Ռուսաստանի և Բելառուսի մարզիկների և թիմերի մեծ մասն այժմ բախվում է երկրորդ խնդրին. նրանք չեն կարող մասնակցել այն մրցումներին, որտեղ առաջարկվում են 2024 թվականի խաղերի որակավորման տեղերը», — ասել է Քրեյգ Ռիդին The Guardian-ի բրիտանական հրատարակությանը տված հարցազրույցում:
Պարոն Ռեդին հիշեցրել է, որ միջազգային կոմիտեների մեծ մասն արգելել է ռուս և բելառուս մարզիկներին մասնակցել միջազգային մրցումների՝ ռուսական զորքերի՝ Ուկրաինա մուտք գործելու պատճառով։ Միայն հեծանվասպորտի, ձյուդոյի և թենիսի միջազգային ֆեդերացիաները թույլ են տվել մարզիկներին շարունակել մրցելույթները միջազգային մրցումներում, գրում է Коммерсантъ-ը։
«Հետևաբար, դժվար թե որևէ մեկը կարողանա որակավորվել, բացառությամբ այն երեք մարզաձևերի, որոնցում արգելքը չի գործում: Բայց արդյո՞ք նրանք կկարողանան որակավորվել դրանց համար: Ես վստահ չեմ»,- ավելացրել է նա:
Փետրվարին ՄՕԿ-ը միջազգային սպորտային ֆեդերացիաներին խորհուրդ է տվել ռուս և բելառուս մարզիկներին հեռացնել միջազգային մրցումներին մասնակցելուց։ Որոշ ֆեդերացիաներ թույլ են տվել Ռուսաստանի և Բելառուսի մարզիկներին հանդես գալ միայն չեզոք դրոշի ներքո: Հուլիսին ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախն ասել էր, որ կարծում է՝ ռուս և բելառուս մարզիկներին միջազգային մրցումներից հեռացնելու վերաբերյալ առաջարկներն առայժմ պետք է պահպանվեն։