Մոսկվայի «Սպարտակի» նախկին գլխավոր մարզիչ Ռուի Վիտորիան նոր աշխատավայր ունի։
Պորտուգալացի մասնագետը դարձել է Եգիպտոսի հավաքականի նոր գլխավոր մարզիչը։ Այս մասին սոցցանցում հայտնել է աֆրիկյան երկրի Ֆուտբոլի ազգային ասոցիացիան։
Թե ինչ պայմանագիր է կնքել մասնագետը, պաշտոնապես չի հաղորդվում։ Սակայն ԶԼՄ-ները նշում են, որ Վիտորիայի հետ կնքվել է չորս տարվա պայմանագիր։
Ռուի Վիտորիան ռուսական ակումբում աշխատել է 2021 թվականի հունիսից դեկտեմբեր: Մասնագետը նաև Լիսաբոնի «Բենֆիկայի» հետ աշխատելու փորձ ունի։
























































