Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը Ուիմբլդոնում 7-րդ հաղթանակից հետո աջակցել է իր մրցակցին։
Մրցաշարի եզրափակչում աշխարհի 3-րդ ռակետը 4:6, 6:3, 6:4, 7:6 (7:3) հաշվով հաղթեց ավստրալացի Նիկ Կիրյոսին։
«Նիկ, դու կվերադառնաս: Ոչ միայն Ուիմբլդոնում, դու նորից կխաղաս եզրափակիչում: Պարտությունից հետո դժվար է մխիթարական խոսքեր գտնել, բայց դու ցույց տվեցիր, թե ինչու ես արժանի լինել աշխարհի լավագույն խաղացողներից մեկը, հատկապես խոտածածկի վրա: Շնորհավորում եմ քեզ և ձեր թիմին հիանալի մրցաշարի կապակցությամբ:
Մաղթում եմ քեզ ամենայն բարիք: Ես քեզ շատ եմ հարգում։ Ես քեզ համարում եմ ֆենոմենալ թենիսիստ, զարմանալի տաղանդ։ Համոզված եմ, որ քեզ հաճախ ենք տեսնելու Մեծ սաղավարտի հետագա փուլերում։
Երբեք չէի մտածի, որ այսքան լավ բաներ կասեմ քո մասին՝ հաշվի առնելով մեր հարաբերությունները: Այսպիսով, այժմ այն պաշտոնապես կարելի է անվանել բրոմանս (եղբայրական, բարեկամական- խմբ․)»,- ասել է Ջոկովիչը խաղից հետո։