Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը Մեծ սաղավարտի տիտղոսների քանակով շրջանցեց շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին։
Հուլիսի 10-ին, աշխարհի 3-րդ ռակետը Ուիմբլդոնի եզրափակիչում 4:6, 6:3, 6:4, 7:6 (7:3) հաշվով հաղթեց ավստրալացի Նիկ Կիրյոսին և նվաճեց իր 21-րդ «Մեծ սաղավարտի» տիտղոսը։ .
Այս ցուցանիշով Ջոկովիչը զիջում է միայն իսպանացի Ռաֆայել Նադալին, ով ունի 22 հաղթանակ։
Չնայած «Մեծ սաղավարտի» մրցաշարում հաղթելուն, սերբը հաջորդ շաբաթվանից կիջնի ATP-ի վարկանիշային աղյուսակի 7-րդ հորիզոնական (4770 միավոր): Նրա միավորները (2000), որը ստացել է Ուիմբլդոն 2021-ում հաղթելու համար, կչեղարկվեն։
Հիշեցնենք, որ Ուիմբլդոնի մեկնարկից առաջ ATP-ն հայտարարել էր, որ մրցաշարը կանցկացվի առանց միավորների՝ ռուս և բելառուս մարզիկներին մրցաշարում չընդունելու պատճառով։ Սա նշանակում է, որ անցած տարի թենիսիստների վաստակած միավորները ինքնաբերաբար կչեղարկվեն։