Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը Ուիմբլդոնի եզրափակիչ խաղից առաջ դիմել է ավստրալացի Նիկ Կիրյոսին։
Ջոկովիչն իր սոցիալական ցանցում գրել է. «Եթե ինձ կանչես խմելու կամ ընթրելու, ես կգամ: P.S. Վաղվա հաղթողը վճարում է»:
Ուիմբլդոնի եզրափակչում առաջիկա մրցակցին Կիրյոսն այսպես է պատասխանել. «Համաձայն եմ, գնանք ակումբ, լավ ժամանակ անցկացնենք»։
Հիշեցնենք, որ տղամարդկանց մրցաշարի եզրափակչում կհանդիպեն Նովակ Ջոկովիչն ու Նիկ Կիրյոսը։ Հանդիպումը կկայանա հուլիսի 10-ին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը Ջոկովիչի հաղթանակը գնահատում է 1,22 գործակցով, իսկ Կիրյոսի հաղթանակը՝ 3,80։