Սերբ Նովակ Ջոկովիչը կիսվել է իր ակնկալիքներով Ուիմբլդոնի եզրափակիչից, որտեղ նրա մրցակիցը կլինի ավստրալացի Նիկ Կիրյոսը։
«Մի բան հաստատ կարող եմ ասել՝ էմոցիոնալ առումով երկու կողմից էլ հրավառություն է լինելու։ Նա առաջին անգամ է խաղալու «Մեծ սաղավարտի» եզրափակիչում, նա կորցնելու ոչինչ չունի և միշտ այդպես է խաղում։ Նա խաղում է շատ ազատ, ունի ամենահզոր հարվածներից մեկը և ընդհանրապես՝ հզոր է խաղում։
Մենք նրա հետ երկար ժամանակ չենք խաղացել, և ես նրանից ոչ մի սեթ չեմ վերցրել։ Հուսով եմ, որ այս անգամ այլ կերպ է: Սա կլինի Ուիմբլդոնի ևս մեկ եզրափակիչ, որը ես շատ եմ սիրում, և հուսով եմ, որ փորձն ինձ առավելություն կտա», — Ջոկովիչի խոսքերն է մեջբերում Daily Express-ը:
Հիշեցնենք, որ տղամարդկանց մրցաշարի եզրափակչում կհանդիպեն Նովակ Ջոկովիչն ու Նիկ Կիրյոսը։ Հանդիպումը կկայանա հուլիսի 10-ին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը Ջոկովիչի հաղթանակը գնահատում է 1,22 գործակցով, իսկ Կիրյոսի հաղթանակը՝ 3,80։