Ղազախստանցի թենիսիստուհի Ելենա Ռիբակինան դարձել է Ուիմբլդոնի հաղթող կանանց մենախաղում՝ եզրափակչում հաղթելով թունիսցի Օնս Ժաբերին։
Հաղթանակի համար 23-ամյա թենիսիստը կվաստակի 2 մլն ֆունտ (2,5 մլն դոլար)։ Ժաբերն իր հերթին վաստակել է 1,05 մլն ֆունտ։
Ուիմբլդոն 2022-ի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմել է 40,35 մլն ֆունտ (49,55 մլն դոլար):
Հիշեցնենք, որ տղամարդկանց մրցաշարի եզրափակչում կհանդիպեն Նովակ Ջոկովիչն ու Նիկ Կիրյոսը։ Հանդիպումը կկայանա հուլիսի 10-ին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը Ջոկովիչի հաղթանակը գնահատում է 1,22 գործակցով, իսկ Կիրյոսի հաղթանակը՝ 3,80։