«Ինտերի» մամուլի ծառայությունը հայտնել է դարպասապահ Սամիր Հանդանովիչի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։
Սլովենացու նոր պայմանագիրը նախատեսված է մեկ մրցաշրջանի համար։ Հանդանովիչը «Ինտերում» է 2012 թվականից։
Ավելի վաղ միլանյան ակումբը հաստատել էր, որ մյուս մրցաշրջանում Սամիրը կմնա թիմի հիմնական դարպասապահը՝ չնայած Անդրե Օնանային ձեռք բերելուն։