Ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան կարծես թե որոշել է, թե որտեղ շարունակի կարիերան։
Ֆուտբոլիստն Instagram-ում ակնարկել է «Յուվենտուս» վերադառնալու մասին, որի կազմում հանդես է եկել 2012-ից 2016 թվականներին։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ ֆրանսիացին արդեն մեկնել է Թուրին։ Վաղը նա բուժզննում կանցնի և պայմանագիր կկնքի իտալական գրանդի հետ:
Ավելի վաղ Թուրին էր ժամանել նաև Անխել Դի Մարիան՝ «Յուվե» տեղափոխությունն ավարտին հասցնելու համար։