Ավարտվել է ՀՀ լողափնյա վոլեյբոլի Մ18 տարեկանների առաջնությունը, որին մասնակցեցին 12-ական տղաների և աղջիկների թիմեր:
Այս մասին հայտնում է Հայաստանի Վոլեյբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Աղջիկների առաջնության չեմպիոն դարձավ Կոտայքի մարզի Գեղաշեն թիմը, որը եզրափակիչ հանդիպման ժամանակ հաղթեց ԲՄԴ թիմին՝ 2:1 հաշվով: Ավան թիմի աղջիկները գրավեցին երրորդ տեղը՝ հաղթելով ԽՄՕՄՄ թիմին 2:0 հաշվով:
Տղաների մրցաշարի եզրափակիչ խաղում Գյումրի թիմը հաղթեց Երևանի ՀՄՄԴ թիմին 2:1 հաշվով: ԽՄՕՄՄ տղաների թիմը 3-4 տեղերի համար մրցեց Հնաբերդ թիմի հետ և հաղթեց 2:0 հաշվով: