Ղազախստանցի թենիսիստուհի Ելենա Ռիբակինան դարձավ Ուիմբլդոնի եզրափակիչի երկրորդ մասնակիցը։
Մրցաշարի կիսաեզրափակչում աշխարհի 23-րդ ռակետը հաղթել է Ռումինիայի ներկայացուցիչ Սիմոնա Հալեպին, ով զբաղեցնում է WTA-ի վարկանիշային աղյուսակի 18-րդ տեղը։
Մրցակիցների միջև հանդիպումը տևեց 1 ժամ 17 րոպե և ավարտվեց ղազախստանցի մարզիկի հաղթանակով` 6:3, 6:3 հաշվով:
Մրցաշարի եզրափակչում Ռիբակինան կխաղա աշխարհի 2-րդ ռակետ, թունիսցի թենիսիստ Օնս Ժաբերի հետ։
Կիսաեզրափակիչ փուլում Ժաբերը հանդիպեց գերմանուհի Տատյանա Մարիայի հետ, ով զբաղեցնում է WTA-ի վարկանիշային աղյուսակի 103-րդ հորիզոնականը։ Մրցակիցների միջև հանդիպումը տևեց 1 ժամ 45 րոպե և ավարտվեց Ժաբերի հաղթանակով երեք սեթում՝ 6:2, 3:6, 6:1: