«Բավարիայի» լեգենդար մարզիչ Օտմար Հիցֆելդը, որը մյունխենցիների հետ 5 անգամ դարձել է Բունդեսլիգայի հաղթող, ինչպես նաև ՉԼ 2000/2001 մրցաշրջանի գավաթակիր, խոսել է Ռոբերտ Լևանդովսկու շուրջ ստեղծված իրավիճակի մասին։
«Եթե Լևանդովսկին ուզում է գնալ, թող գնա։ Միասին աշխատելու ոչ մի իմաստ չկա։ Իմ կարծիքը միշտ եղել է և կլինի այսպիսին․ եթե խաղացողն ուզում է լքել ակումբը, պիտի դա անի։
Իհարկե, հիանալի կլիներ, եթե Լևանդովսկին գոլեր խփեր, բայց ի վերջո, «Բավարիան» շփոթված է նրա գործողություններից»,- Հիցֆելդի խոսքերն է փոխանցում Abendzeitung-ը։
























































