«Այնտրախտի» կիսապաշտպան Մարիո Գյոտցեն հետհայացք է գցել իր կարիերային։ Գերմանացու խոսքով՝ ինքը զղջում է, որ 2016-ին տեղափոխվել է Դորտմունդի «Բորուսիա», ոչ թե «Լիվերպուլ»։
«Յուրգեն Կլոպի հետ իր առաջին մրցաշրջանում «Լիվերպուլը» զբաղեցրեց 8-րդ տեղը և դուրս չեկավ ՉԼ։ Նույնիսկ նախորդ տարիներին այդ թիմը միշտ չէ, որ բարձր մակարդակով է հանդես եկել։
«Բորուսիան» հիանալի մրցաշրջան անցկացրեց Թոմաս Տուխելի հետ։ Նա բարձունքում էր այն ժամանակ, երբ Յուրգենը դեռ նոր միայն թիմ էր կառուցում։
Հետ նայելով՝ կարող եմ խոստովանել, որ «Լիվերպուլում» ավելի լավ կլիներ»,- Գյոտցեի խոսքերն է փոխանցում Bild-ը։
























































