«Ուրարտուի» հարձակվող Ջոնել Դեսիրեն կարիերան կշարունակի «Օլիմպիակոս Նիկոսիայում»։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
25-ամյա ֆուտբոլիստի հետ 1 տարվա պայմանագիր է կնքվել՝ ևս 2 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Օլիմպիակոս Նիկոսիա» էր տեղափոխվել նաև Արթուր Քարտաշյանը։
Կիպրոսի ավարտված առաջնությունում «Օլիմպիակոս Նիկոսիան» զբաղեցրել է 3-րդ տեղը: