Եռացատկի օլիմպիական չեմպիոն վենեսուելացի Յուլիմար Ռոխասը չի կարողանա մասնակցել աթլետիկայի Աշխարհի գալիք առաջնությանը հեռացատկում՝ տեխնիկական խախտումների պատճառով։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Մարզուհին այս կարգի Աշխարհի առաջնության ուղեգիր նվաճեց Գվադալախարայում կայացած ընտրական մրցաշարում, սակայն նրա արդյունքը չեղարկվեց, քանի որ 26-ամյա Ռոխասը հանդես էր գալիս եռացատկի խաղակոշիկներով, ինչն արգելված է կանոններով։
Վենեսուելացին նախատեսում էր Աշխարհի առաջնության ուղեգիր նվաճել արդեն իսկ ճիշտ խաղակոշիկներով մեկ այլ մրցաշարում, սակայն վնասվածքի պատճառով չկարողացավ դա անել: Արդյունքում նա կկարողանա Աշխարհի առաջնությունում հանդես գալ միայն եռացատկում։
Ռոխասը Տոկիոյի օլիմպիական չեմպիոն է, 2016 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, եռացատկում աշխարհի կրկնակի չեմպիոն։