Գերմանական «Բավարիայի» պաշտպան Բենժամին Պավարը կարող է փոխել ակումբային գրանցումն այս ամառ, հայտնում է Sky Sports Germany-ն։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի տրանսֆերին հավակնում են իսպանական «Ատլետիկո Մադրիդը», անգլիական «Չելսին» և իտալական «Յուվենտուսը»:
«Բավարիան» մտադիր է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ ազատվել Պավարից։
Նախորդ մրցաշրջանում 26-ամյա Պավարը մյունխենցիների կազմում անցկացրել է 36 հանդիպում և կատարել 2 գոլային փոխանցում։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 30 միլիոն եվրո։