«Կորինտիանսը» 1/8 եզրափակչում դուրս թողեց «Բոկա Խունիորսին» Լիբերտադորեսի գավաթից և կրկնեց մրցաշարի պատմության եզակի նվաճումը։
Հիշեցնենք, որ երկու հանդիպումներն էլ ավարտվել են 0։0 հաշվով։ Արգենտինայում կայացած պատասխան խաղում հաղթողը որոշվեց 11 մետրանոց հարվածաշարում, որտեղ ավելի հաջող գտնվեցին բրազիլացիները։
Ըստ Opta-ի՝ «Կորինտիանսը» դարձել է մրցաշարի պատմության մեջ միայն 2-րդ թիմը, որին հաջողվել է դուրս թողնել «Բոկա Խունիորսին» չեմպիոնության համար պայքարից արտագնա պատասխան խաղում: Նախկինում դա հաջողվել էր միայն «Սանթոսին», որի կազմում այն ժամանակ խաղում էր Պելեն։ Դա տեղի էր ունեցել 1963 թվականին։
1/4 եզրափակիչում «Կորինտիանսը» կխաղա «Ֆլամենգո»-«Տոլիմա» զույգի հաղթողի հետ։