Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաո Ֆելիշը հայտնվել է Մյունխենի «Բավարիայի» դիտակետում, հայտնում է Bild-ը։
Ըստ աղբյուրի՝ Ֆելիշի հավանական տրանսֆերը քննարկվել է «Բավարիայի» ղեկավարության կողմից։ Այնուամենայնիվ, պոտենցիալ տրանսֆերը դուրս է մյունխենյան ակումբի ֆինանսական հնարավորություններից։
22-ամյա Ֆելիշի պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։ Նախորդ մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 33 հանդիպում, խփել 9 գոլ ու կատարել 6 գոլային փոխանցում։
Ավելի վաղ ինքը՝ ֆուտբոլիստը, ասել էր, որ կենտրոնացած է «Ատլետիկոյում» խաղալու վրա և հանգիստ է իր ապագայի հարցում։
























































