Նիդերլանդցի Մաթեյս դե Լիխտը բանավոր համաձայնություն է տվել Մյունխենի «Բավարիա» տեղափոխությանը։ Այս մասին հայտնում է Sport1.de-ն։
Հաղորդվում է նաև, որ Մաթեյսը մանկուց եղել է գերմանական ակումբի երկրպագուն ու դեռ 2019 թվականին է ցանկացել տեղափոխել մյունխենյան ակումբ, սակայն այդ ժամանակ «Բավարիան» դադարեցրել է բանակցությունները տրանսֆերի բարձր արժեքի պատճառով։
Գերմանիայի չեմպիոնների գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանն անձամբ է հետաքրքրված երիտասարդ պաշտպանի տեղափոխությամբ և հույս ունի, որ նա կդառնա թիմի պաշտպանության առաջատարը։
Ակումբները դեռևս համաձայնության չեն եկել տրանսֆերի արժեքի շուրջ։ Մաթեյս դե Լիխտը «Յուվենտուս» է տեղափոխվել 2019 թվականին 80 մլն եվրոյի դիմաց։
Դե Լիխտի պայմանագիրը թուրինյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը։
























































