«Բավարիան» աշխատում է «Յուվենտուսի» պաշտպան Մաթիս դե Լիխտի տրանսֆերի վրա: Հավանական տրանսֆերի արժեքը կարող է կազմել մոտ 80 մլն եվրո։
Sky Sport Deutschland-ը հայտնում է, որ ակումբների միջև բանակցություններն արդեն ընթանում են 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ։
Յուլիան Նագելսմանը ցանկանում է, որ «Բավարիան» ձեռք բերի այնպիսի խաղացողի, ով կդառնա պաշտպանության առաջատարը։ Դե Լիխտը «Բավարիայի» առաջնահերթ թեկնածուն է պաշտպանության կենտրոնն ուժեղացնելու համար։
Մյունխենյան ակումբի սպորտային տնօրեն Հասան Սալիհամիջիչը և Նագելսմանը արդեն զրուցել են անձամբ դե Լիխտի հետ և համոզել նրան տեղափոխվել «Բավարիա»: Այժմ Մաթիսը ցանկանում է միանալ գերմանական ակումբին։
























































