Գերմանիայի բնակչության մոտ կեսը դեմ է Կատարում անցկացվելիք աշխարհի 2022 թվականի առաջնությանը։
Բրիտանական YouGov ընկերության հարցման համաձայն, Գերմանիայի բնակչության 48%-ը կարծում է, որ իրենց հավաքականը պետք է հրաժարվի ԱԱ-ին մասնակցությունից, քանի որ Կատարում խախտվել են մարդու իրավունքները՝ ԱԱ-ին նախապատրաստվելիս։
Մյուս պատճառն էլ այն է, որ Կատարի իշխանությունները պաշտոնապես իրենց բացասական և խտրական վերաբերմունքն են արտահայտել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ։
Հարցման մասնակիցների միայն 28%-ն է կողմ Գերմանիայի հավաքականի՝ ԱԱ-2022-ին մասնակցելուն, իսկ 24%-ը նախընտրել է որևէ մեկնաբանություն չտալ այս թեմայի շուրջ՝ մնալով ձեռնպահ։
Նշվում է, որ իրավիճակը կքննարկվի նաև բավարական պառլամենտում՝ սպորտի դաշնային հանձնաժողովի լսումներում։
























































