Վանաձոր քաղաքի Սպորտի պալատում առաջին անգամ անցկացվել է Լոռու մարզի գրեփլինգի 11-17 տարեկանների բաց առաջնությունը՝ Հայաստանի գրեփլինգի ֆեդերացիայի նախաձեռնությամբ։
Առաջնությանը մասնակցել են ավելի քան 100 մարզիկներ տարբեր ակումբներից: Մրցանակակիրները պարգևատրվել են մեդալներով և դիպլոմներով:
Հաղթող մարզիկները հնարավորություն են ստանալու սեպտեմբերին մասնակելու Գոքոր Չիվիչյանի անվան գրեփլինգի միջազգային առաջնությանը։
«Ուրախ ենք, որ մեր մարզաձևն ավելի լայն տարածում է գտնում նաև մեր մարզերում»,- ասվում է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ: