«Ինտերի» չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալը կմիանա «Ֆլամենգոյին»:
Սպասվում էր, որ 35-ամյա ֆուտբոլիստը կտեղափոխվի «Բոկա Խունիորս», սակայն ֆուտբոլիստի ծրագրերը փոխվել են, և նա կարիերան կշարունակի «Ֆլամենգոյում»։
Վիդալը «Ֆլամենգոյի» հետ պայմանագիր կկնքի մինչև 2023 թվականի դեկտեմբեր, հայտնում է Globo-ն։
Սպասվում է, որ այս շաբաթ բրազիլական ակումբը կներկայացնի աստղային նորեկին։