Օլիմպիական խաղերի ութակի չեմպիոն և արագավազքի աշխարհի 11-ակի չեմպիոն Ուսեյն Բոլտը պատմել է, թե ինչու չի կարողացել հաջող կարիերա ունենալ ֆուտբոլում։
Աթլետիկայից հեռանալուց հետո Բոլտը հայտարարեց պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալու իր մտադրության մասին։ 2018 թվականին ճամայկացին դարձավ ավստրալական «Սենտրալ Կոստ Մարիներս» թիմի խաղացող, սակայն մի քանի ամիս անց հեռացավ ակումբից։
«Երբ որոշեցի զբաղվել ֆուտբոլով, մտածեցի, որ չեմ ուզում մնալ Եվրոպայում։ Այն պատճառով, թե ով եմ ես, Եվրոպայում ամբողջ ուշադրությունն ինձ վրա կլինի։ Ուր էլ գնամ, լրագրողները միշտ կհետևեն ինձ։
Ուստի որոշեցի գնալ որքան հնարավոր է հեռու: Բայց հիմա կարծում եմ, որ ավելի լավ կլիներ մնալ Եվրոպայում, որտեղ շատ ավելի ուժեղ թիմեր կան և որտեղ ֆուտբոլից հասկացողներն ավելի շատ են։ Նրանք ինձ ավելին կսովորեցնեին և ավելի շատ հարգանք ձեռք կբերեի: Այսպիսով, դա սխալ էր: Եթե իմանայի, կմնայի Եվրոպայում»,- ասել է Բոլտը Irie FM-ին տված հարցազրույցում։