Հուլիսի 3-ին Սիլվերսթոունը հյուրընկալեց Մեծ Բրիտանիայի Գրան Պրին՝ 2022 թվականի մրցաշրջանի Ֆորմուլա 1-ի 10-րդ փուլը։
Բրիտանական գրան պրիի հաղթող դարձավ «Ֆերարիի» ավտոարշավորդ Կառլոս Սայնսը, ում համար այս հաղթանակն առաջինն էր Ֆորմուլա 1-ում։
«Ռեդ Բուլից» Սերխիո Պերեսը վերջնագծին հասավ երկրորդը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց «Մերսեդեսը» ներկայացնող, աշխարհի յոթակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը:
Ընթացիկ առաջնության առաջատար և աշխարհի գործող չեմպիոն Մաքս Ֆերստապենը (Ռեդ Բուլ) մեքենայի հետ կապված խնդիրների պատճառով զբաղեցրել է միայն յոթերորդ տեղը։