Անցած շաբաթ Ալեքսանդր Օվեչկինն իր նորամուտը նշեց ֆուտբոլում։
Հայտնի հոկեյիստը «Դինամոյի» կազմում «Ամկալի» դեմ ընկերական խաղում ոչ միայն որոշ ժամանակ անցկացրեց խաղադաշտում, այլ նույնիսկ կարողացավ գոլի հեղինակ դառնալ Ֆեդոր Սմոլովի փոխանցումից հետո։
Հարցազրույց տալով լրագրող Իվան Կարպովին՝ Օվեչկինը պատասխանել է այն հարցին, թե որտեղ է ավելի դժվար գոլ խփել՝ ֆուտբոլում, թե հոկեյում։
«Ֆուտբոլում ավելի դժվար է գոլ խփել»,- ասել է Օվեչկինը: