Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Նիկլաս Զյուլեն պատասխանել է իր՝ անառողջ սնունդ ընդունելու վերաբերյալ քննադատություններին։
«Եթե ես ծույլ լինեի, չէի կարողանա նման լուրջ վնասվածքից հետո պատրաստվել ՉԼ եզրափակչին։ Քննադատներն ինձ տեսնում են միայն մեկի դերում, որը սիրում է համբուրգերներ, գարեջուր և անկեղծ խոստովանում է դա։ Այո, և ի՞նչ։
Դուք կարծում եք մյուս պրոֆեսիոնալ ֆուտբոլիստները դրանք չե՞ն սիրում։ Նրանք ուղղակի լռում են»,- Զյուլեի խոսքերն է փոխանցում Il Posticipo-ն։
























































