Լոնդոնի «Արսենալը» ուշադիր հետևում է հարձակվող Սերժ Գնաբրիի հետ կապված իրավիճակին Մյունխենի «Բավարիայում»:
«Զինագործները» ցանկանում են օգտվել կողմերի միջև առկա տարաձայնություններից և խաղացողին վերադարձնել «Էմիրեյթս»:
26-ամյա ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրը գերմանական գրանդի հետ նախատեսված է մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը, և կողմերը դեռ չեն կարողացել պայմանավորվել համագործակցության երկարաձգման շուրջ։ «Բավարիան» կարող է որոշել վաճառել Գնաբրիին՝ հաջորդ տարի նրան անվճար չկորցնելու համար։
Հիշեցնենք, որ Գնաբրին «Արսենալում» հանդես է եկել 2012-ից 2016 թվականներին: Նա «Բավարիային» է միացել 2017 թվականին։