Իսրայելի Երուսաղեմ քաղաքում հուլիսի 4-7-ը տեղի կունենա մինչև 18 տարեկան աթլետների Եվրոպայի առաջնությունը:
Այդ ստուգատեսի մասնակիցների թվում կլինեն Հայաստանի երկու պատվիրակներ:
Նրանք՝ երևանցի Իզաբելա Առաքելյանը և կապանցի Վահե Արզումանյանը, իրենց ունակությունները կդրսևորեն հեռացատկորդների պայքարում, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։
Նշած մարզիկներին մրցավայր կուղեկցի նախկին արագավազորդ , ՀՀ բազմակի ռեկորդակիր Վահագն Ջավախյանը: