Էմանուել Ադեբայորը կիսվել է Մոսկվայից ստացած իր տպավորություններով.
«2-3 անգամ եղել եմ Ռուսաստանում։ Հիշում եմ, որ եկել էի Մոսկվա՝ խաղալու «Սպարտակի» դեմ։ Ես շատ քաղաքներում եմ ապրել, բայց վստահաբար կարող եմ ասել, որ Մոսկվան Եվրոպայի ամենագեղեցիկ քաղաքներից է։
Մադրի՞դ։ Սա շատ հանգիստ քաղաք է։ Իմ կարծիքով, Մոսկվան ավելի լավն է, քան Մադրիդը։ Իսպանիան գիշերը քնում է, իսկ Մոսկվան՝ քայլում է։
Մոսկվայում իմ ծրագրերն են՝ լավ զբոսնել, խմել, համեղ ուտելիքներ փորձել և, իհարկե, գնումներ կատարել: Ես սիրում եմ գնումներ կատարել»,-ասել է «Արսենալի», «Տոտենհեմի», «Մանչեսթեր Սիթիի» և «Ռեալի» նախկին խաղացողին РБ Спорт-ը։
























































