Ամերիկացի թենիսիստ Ջոն Իզներն իր կարիերայում առաջին անգամ հաղթեց բրիտանացի Էնդի Մարեյին։
Հունիսի 29-ին Ուիմբլդոնի մրցաշարի երկրորդ շրջանում կայացել է 37-ամյա ամերիկացու հանդիպումը 35-ամյա բրիտանացու հետ։
Իզները հաղթել է 6:4, 7:6, 6:7, 6:4 հաշվով։
Նախկինում նա Մարեյի հետ անցկացրել է 9 հանդիպում և բոլորն ավարտվել են Մարեյի հաղթանակով։
Ուիմբլդոնի երրորդ տուրում Ջոն Իզները կխաղա 20-ամյա իտալացի Յանիկ Սինների հետ։