«Լոս Անջելեսի» հարձակվող Կառլոս Վելան խոսել է հարձակվող Գարեթ Բեյլի տեղափոխության մասին։
«Այս լիգայում ստիպված ես լինում ֆիզիկապես շատ աշխատել։ Եթե Բեյլը լավ մարզավիճակում լինի, լուրջ տրամադրվածությամբ ու նվիրվածությամբ, նա շատ կարևոր կլինի թիմի համար, որովհետև Գարեթը ուժեղ ֆուտբոլիստ է, որը խաղացել է «Ռեալում»։ Այդ մասին շատ խոսել պետք չէ։ Ես գիտեմ որքան լավն է Բեյլը։ Միակ բանը, որ կարող եմ ասել այն է, որ նա ստիպված կլինի շատ աշխատել, որովհետև ՄԼՍ-ում հեշտ չէ։ Սա այնքան էլ հեշտ առաջնություն չէ, ինչպես շատերը մտածում են»,- Վելայի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը։
Բեյլը «Լոս Անջելեսի» հետ պայմանագիր կնքեց հունիսի 27-ին։