Հայ ծանրորդները հունիսի 29-ից կմասնակցեն Լաս Վեգասում կայանալիք Բարեկամության գավաթ միջազգային մրցաշարին:
Մրցումներին կմասնակցեն ԱՄՆ-ի ծանրամարտի ֆեդերացիայի անվանական հրավերով հայտավորված մարզիկները:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ մրցավայր կմեկնեն 89կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը, 97կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը, 109կգ քաշային Սամվել Գասպարյանը և գերծանր քաշայիններ՝ Գոռ Մինասյանը ու Վարզադատ Լալայանը:
Մրցաշարը կավարտվի հուլիսի 9-ին