«Օրենբուրգի» նախագահ Վասիլի Երեմյակինը մեկնաբանել է «Սպարտակի» վինգեր Ստեփան Հովհաննիսյանի հնարավոր տեղափոխության մասին լուրերը։
Գործարքը կլինի վարձակալական հիմունքներով՝ ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը գնելու հնարավորությամբ։
«Սա իրական տեղեկություն է։ Գործարքը համաձայնեցվել և հաստատվել է իմ կողմից։ Իհարկե, ամեն ինչ կարող է պատահել, բայց ինչպես ինձ ասացին, «Սպարտակի» հետ գործարքի բոլոր ընթացակարգային հարցերը համաձայնեցված են»,- ասել է Երեմյակինը Sport24-ի թղթակցին տված հարցազրույցում։
Նախորդ մրցաշրջանում 20-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է Առաջին լիգայի 35 հանդիպման, դարձել 6 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։