«Սպորտինգի» տնօրեն Հուգու Վիանան անդրադարձել է Կրիշտիանու Ռոնալդուի շուրջ ծավալված խոսակցություններին, ըստ որոնց պորտուգալացին կարող է վերադառնալ հարազատ ակումբ։
«Մոտ ժամանակներս Ռոնալդուին չենք տեսնի մեր ակումբում։ Ամեն դեպքում, կյանքը լի է անակնկալներով, և ոչ ոք չգիտի, թե ինչ կարող է լինել վաղը։
Ռոնալդուն անձամբ է որոշում՝ որտեղ շարունակի կարիերան։ Նա դեռ մեկ տարվա պայմանագիր ունի իր ներկայիս ակումբի հետ»,- Վիանայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։