Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հարձակվող Յուրի Ալբերտոն կարիերան կշարունակի «Կորինտիանսում»։
Ինչպես տեղեկացնում է Մարկո Բելլոն, բրազիլացին հայրենիքում հանդես կգա վարձակալական հիմունքնեորվ։ Գործարքի մասին տեղեկացրել է նաև լրագրող Սամիր Կարվալյոն։
Ըստ Կարվալյոյի՝ պաշտոնական հայտարարությունը կլինի հաջորդ շաբաթ։ այս պահին կարգի են բերվում մի քանի փաստաթղթեր։ Ռուսաստանի Պրեմիեր Լիգայում անցկացրած 11 խաղում Ալբերտոն դարձել է 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։