Ռուսաստանցի հայտնի մարզիկ Իսլամ Մախաչևն իր սոցիալական ցանցերում գրառում է կատարել՝ աջակցելով մեր հայրենակից Արման Ծառուկյանին, որը Լաս Վեգասում կայացած UFC-ի մրցաշարի ընացքում պարտվել էր լեհ Մատեուշ Գամրոտին։
«Դա բավականին բարձր մակարդակի մարտ էր։ Ես շնորհավորում եմ Գամրոտին հիանալի մարտ վարելու կապակցությամբ։ Արման, գլուխդ բարձրացրու։ Մեծ ապագան դեռ առջևում է»,- գրել է Մախաչևը։
Հիշեցնենք, որ Ծառուկյանը պարտվել է մրցավարների միաձայն որոշմամբ, իսկ կարիերայի առաջին պարտությունը կրել էր հենց Մախաչևից։