Գարեթ Բեյլը իր սոցիալական էջերի միջոցով հաստատել է «Լոս Անջելես» տեղափոխությունը։
Առայժմ պաշտոնական հաղթրդագրություն չկա, սակայն սպասվում է, որ ուելսցին MLS-ը ներկայացնող ակումբի հետ կկնքի մեկուկես տարվա պայմանագիր։ Հիշեցնենք, որ «Լոս Անջելեսում» է հանդես գալու նաև իտաալացի պաշտպան Ջորջիո Կյելինին։
Բեյլը նախորդ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակով հեռացավ Մադրիդի «Ռեալից»։ «Արքայական ակումբում» ինը մրցաշրջան անցկացնելով՝ վինգերը 258 խաղում դարձել է 106 գոլի և 67 գոլային փոխանցման հեղինակ։