ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը կարծում է, որ Եվրոպայի Սուպերլիգայի նախագիծն այլևս գոյություն չունի։
«ՈՒՖԵԱ-ն մոնոպոլիստ րէ։ Ակումբներն իրավունք ունեն իրենք որոշելու խաղա՞լ մեր մրցաշարերում, թե՞ իրենց սեփականը կազմակերպել։ Բայց նման դեպքում նրանք չեն կարող խաղալ մեր մրցաշարերում։ Տրամաբանական է, չէ՞։
Սուպերլիգայի նախագիծը մեռած է, քանի որ ոչ ոք չի ուզում դրան մասնակցել։ Շուրջս տեսնում եմ միայն երեք զայրացած մարդկանց, ովքեր բոլորին քարշ են տալիս դատարան։ Բայց հիմա ամեն ինչ ավարտված է»,-Չեֆերինի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։