Սթենլիի գավաթի խաղարկությունում տեղի ունեցավ եզրափակիչ սերիայի 5-րդ հանդիպումը։
«Կոլորադոն» սեփական հարկի տակ հանդիպեց գործող գավաթակիր «Տամպային» և վերջինիս հաղթելու դեպքում կդառնար գավաթի նոր տիրակալը։ «Տամպան» արտագնա խաղում առավելության հասավ 3-2 հաշվով։
Հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձան Յան Ռուտտան, Նիկիտա Կուչերովը և Օնդրժեյ Պալատը։ «Կոլորադոյի» կազմում աչքի ընկան Վալերի Նիչուշկինը և Քայլ Մակարը։ Այսպիսով, եզրափակիչ սերիայում հաշիվը դարձավ 3-2՝ հօգուտ «Կոլորադոյի»։