Զինեդին Զիդանը խոսել է «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգան 3 անգամ հաղթելու մասին։ Ֆրանսիացի մասնագետը մադրիդյան ակումբի հետ ՉԼ գավաթակիր է դարձել 2016, 2017 և 2018 թվականներին։
«Չեմպիոնների լիգայում հաղթանակը երբեք բախտի գործոնով չի լինում։ Այն էլ 3 անգամ անընդմեջ։ Դա ծանր աշխատանքի արդյունք է։
Ես խելագարի պես աշխատել եմ։ Նույնիսկ երբ տանն եմ եղել, ուղեղս մարզադաշտում է մնացել՝ մտածելով հաջորդ օրվա մարզման մասին»,- Զիդանի խոսքերն է փոխանցում L’Equipe-ը։
























































