Spotrac պորտալը հրապարակել է անգլիական Պրեմիեր-լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների աշխատավարձերի չափերը: Առաջին տեղում «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան է, որը տարեկան 23 մլն եվրո է ստանում:
Երկրորդ տեղում «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Քևին դե Բրույնեն է (19,7 մլն եվրո): Լավագույն եռյակը եզրափակում է Դե Բրույնեի թիմակից Ռահիմ Սթերլինգը (18,5 մլն եվրո):
ԱՊԼ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների թոփ-15-ն այս տեսքն ունի`
- Դավիդ Դե Խեա («Մանչեսթեր Յունայթեդ»)`23 մլն եվրո
- Քևին Դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»)` 19,7
- Ռահիմ Սթերլինգ («Մանչեսթեր Սիթի»)`18,5
- Պոլ Պոգբա («Մանչեսթեր Յունայթեդ»)` 17,8
- Մեսութ Օզիլ («Արսենալ»)` 16,5
- Անտոնի Մարսիալ («Մանչեսթեր Յունայթեդ»)` 15,3
- Սերխիո Ագուերո («Մանչեսթեր Սիթի»)` 14,1
- Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»)` 12,3
- Մարկուս Ռեշֆորդ («Մանչեսթեր Յունայթեդ»)` 12,3
- Հարի Քեյն («Տոտենհեմ»)` 12,3
- Տանգայ Ն’Դոմբելե («Տոտենհեմ»)`12,3
- Ալեքսանդր Լակազետ («Արսենալ»)` 11,1
- Ռոբերտո Ֆիրմինո («Լիվերպուլ»)` 11
- Վիրջիլ վան Դեյկ («Լիվերպուլ»)` 10,1
- Հարի Մագուայեր («Մանչեսթեր Յունայթեդ»)՝ 10