The Telegraph-ի տեղեկություններով՝ անհայտ անձինք փորձել են ներխուժել Անգլիայի հավաքականի և «Չելսիի» նախկին կիսապաշտպան Ռահիմ Սթերլինգի տուն, որը գտնվում է Բերքշիրում: Միջադեպի պահին ֆուտբոլիստը եղել է տանը՝ երեխաների հետ:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Սթերլինգը ձեռքին դանակ է վերցրել և ստիպել գողերին փախուստի դիմել՝ այդպիսով պաշտպանելով ընտանիքին:
«Չնայած անձնական կյանքի և անվտանգության իրավունքի կոպտագույն խախտմանը, ուրախ ենք հաստատել, որ Ռահիմն ու նրա հարազատները անվտանգ են», — նշված է ակումբի հայտարարությունում:
Հիշեցնենք, որ 2022 թվականին, Աշխարհի առաջնության ժամանակ, երբ Սթերլինգը Անգլիայի հավաքականի հետ գտնվում էր Կատարում, գողերը արդեն մեկ անգամ ներխուժել էին նրա տուն:
























































